14:11:56 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Քաղպայմանագիր». Սահմանազատման գործընթացը չի կարելի կապել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ

    15:28 7 Դեկտեմբեր 2021

    Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի կարելի կապել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 7-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

    Նրա խոսքով՝ Հայաստանն ունի իր ինքնիշխան տարածքը, որը պետք է պաշտպանել, այդ թվում եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջոցով։ «Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Կարգավորման հարցը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին կապելը չի բխում Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից»,- ընդգծեց Կարապետյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս