14:52:14 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին․ նա այլևս ազգակործան պատուհաս չէ՞․ Զոհրաբյան

    17:52 27 Սեպտեմբեր 2022

    Ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին. 

    «Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին. Դուք Փաշինյանին հստակ տվել էիք ամենաֆանտաստիկ ձևակերպումներից մեկը՝ «ազգակործան պատուհաս»: Հարց. նա այլևս ազգակործան պատուհաս չէ՞. ինչպե՞ս եք պատկերացնում ազգակործան պատուհասի հետ քննարկել որևէ հարց»,- ասել է Զոհրաբյանը:

    «Ինչպե՞ս եք կոչ անում քաղաքական ուժերին կոնսոլիդացվել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկողի շուրջ, կամ ասում եք՝ բանակցային օրակարգի որևէ դետալից տեղյակ չեք, բա որ տեղյակ չեք, ինչի՞ եք կոչ անում քաղաքական ուժերին՝ կոնսոլիդացվել նրա շուրջ»,- հավելել է Զոհրաբյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս