18:04:42 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը` Արցախին մշտապես սատարելու համար

    11:47 23 Սեպտեմբեր 2022

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 22-ին ժամանել է Լոս Անջելես, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ Արևմտյան շրջանի Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ղեկավար կազմի հետ։

    Քննարկվել են Արցախի արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին և Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր։

    Դավիթ Բաբայանը երախտագիտություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը Արցախին մշտապես սատարելու համար՝ այդ համատեքստում կարևորելով հայկական ավանդական կուսակցությունների դերակատարությունը հայապահպանության, համազգային խնդիրների լուծման և Արցախի շահերի պաշտպանության գործում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ