01:32:26 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում.Հովհաննիսյան

    15:21 28 Նոյեմբեր 2022

    ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում, մինչև երկու տարի ժամկետով ազատազրկում է նախատեսվում հանրային պաշտպանի գրասենյակին կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

    «Համաձայն օրենսգրքի 505․1-րդ հոդվածի՝ «Փաստաբանության մասին» օրենքով նախատեսված դեպքերում անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար հանրային պաշտպանի գրասենյակ դիմելիս ներկայացված գրավոր հայտարարագրում կեղծ տվյալ ներառելը կամ ներկայացման ենթակա տվյալը թաքցնելը ենթակա է քրեական պատասխանատվության։

    Օրենսդրական փոփոխությունը միտված է վճարունակ քաղաքացիների կողմից հանրային պաշտպանի գրասենյակից օգտվելը և գրասենյակի ռեսուրսները հանիրավի օգտագործելը կանխելուն»,- գրել է Հովհաննիսյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս