14:58:27 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանը ու Արցախը պետք է դարձնել այնպիսի երկիր, որ աշխարհի հայերը վերադառնան Հայրենիք․ Գուրգեն Վարդանյան

    22:07 3 Դեկտեմբեր 2021

    Հայրենասիրությունը բոլորից բարձր 《Հայրենիք》գոռալով չի, ոչ էլ բոլորից մեծ Հայրենիք երազելը։

    Իրական հայրենասիրությունը Հայրենիքի անվտանգությունը ու զարգացում ապահովելն է։

    Ես էլ կարող եմ գոռալ 《Արցախը Հայաստան է》, ավելին կարող եմ նաեւ գոռալ 《Սասունը Հայաստան է》, 《Կիլիկյան Հայաստան է》, բայց իմ գոռալով ոչ Արցախն է Հայաստան դառնում, ոչ Արեւմտյան Հայաստանը, ոչ էլ Ստամբուլը արյան ծով է դառնում։

    Ավելին այդպես գոռացողները կարող են նոր պատերազմ հրահրել ինչպես 2018թ. ին Ստեփանակերտի հրապարակում արեցին։

    Այսօր Հայաստանի եւ Արցախի անվտանգության խնդիրը պետք է լուծվի, Հայաստանը ու Արցախը պետք է դարձնել այնպիսի երկիր, որ աշխարհի հայերը վերադառնան Հայրենիք։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս