18:03:25 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցչի հետ

    15:37 25 Սեպտեմբեր 2022

    Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

    Արարատ Միրզոյանը կարևորել է ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի գործունեությունը` ուղղված քաղաքակրթությունների միջև ներդաշնակությանը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության խթանմանը:

    ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքներին՝ ընդգծելով միջազգային կառույցների կողմից ագրեսոր պետությանը հստակորեն դատապարտելու կարևորությունը:

    Նախարար Միրզոյանը շեշտել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը: Հայկական կողմը նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության կոթողների միտումնավոր ոչնչացումը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլև համայն մարդկության համար։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս