10:06:13 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մետրոյի կայարանի մոտից բերման ենթարկված Վահագն Չախալյանի նկատմամբ ուզում են քրեական հետապնդում իրականացնել. Զոհրաբյան

    12:38 24 Նոյեմբեր 2021

    ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՓՈՐՁԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԻ

    Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել:

    ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia և Հհ Գլխավոր Դատախազություն հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:

    Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ