21:18:04 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ժողովուրդ». ՔՊ-ականներն օրուգիշեր Գյումրիում են. Փաշինյանից հրահանգ կա

    09:12 14 Հոկտեմբեր 2021

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են Գյումրի քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Իշխանության թեկնածուն Հովհաննես Հարությունյանն է, որը Շիրակի արդեն նախկին մարզպետն է:

    Այս օրերին ՔՊ-ականներից մի քանիսը, հատկապես՝ Շիրակի մարզի պատգամավորները, օրուգիշեր Գյումրիում են: Քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, որոշել են Երեւան չվերադառնալ, այլ առավոտից երեկո քարոզչություն իրականացնել, մարդկանց հանդիպել, խոստումներ տալ… Հավելենք, որ այս ամբողջ գործընթացը վերահսկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    Բանն այն է, որ իշխանությունների համար այս հաղթանակը կարեւոր է լինելու եւ երաշխիք է մյուս համայնքներում եւս հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ինքն է որոշում՝ ովքեր պետք է զբաղվեն քարոզչության հարցերով, ինչ պետք է անեն: Այս օրերին ՔՊ-ականները Հովհաննես Հարությունյանի հետ ներկա են լինում փակ եւ բաց հանդիպումներին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս