12:59:30 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. քննարկվել են ԵԱՀԿ-ի աշխատանքին, ՀԱՊԿ-ին և սահմանազատմանն առնչվող հարցեր

    14:43 22 Հունվար 2022

    Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև:

    Ինչպես փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում դիտարկվել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվաի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հետ կապված հարցերը:

    Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով տարվող աշխատանքի շարունակությունը:

    ՀԱՊԿ-ում Հայաստանի ընթացիկ նախագահությամբ պայմանավորված՝ քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա համագործակցության հեռանկարները:

    Փաշինյանի խնդրանքով՝ ՌԴ նախագահը կարճ տեղեկացրել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ անվտանգության երաշխիքների հարցով բանակցությունների ընթացքի մասին

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս