15:04:19 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա». Իրանի նախագահը՝ Էրդողանին

    17:59 9 Դեկտեմբեր 2021

    Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ահաբեկչության դեմ պայքարը:

    Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանն ու Անկարան պետք է սերտ համագործակցեն ընդդեմ ահաբեկչության դեմ պայքարի: Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարի հիմնական սկզբունքը այլ երկրների ինքնիշխանության հարգումն է:

    «Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա», - նշել է Իրանի նախագահը:

    Իր հերթին Էրդողանը կարևորել է երկու հարևանների համագործակցությունը հատկապես տնտեսության և անվտանգության ոլորտում և ասել.«Տարածաշրջանի երկրների միջև գերիշխում է համագործակցության գաղափարը, և վերջին այցերն ու խորհրդակցությունները ցույց են տալիս դրա հաջողությունը»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ