06:36:28 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Ստամբուլում հնարավոր ահաբեկչությունների վտանգի մասին

    01:38 31 Հունվար 2023

    Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին  զգուշացրել է Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հնարավոր հարձակումների վտանգի մասին։

    Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրությունից:

    «Դեսպանատան տվյալներով՝ եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​ներկայացուցչությունները և այլ վայրեր, որտեղ հաճախում են արևմտյան երկրների քաղաքացիները, կարող են դառնալ ահաբեկչական հարձակումների օբյեկտ։ Հարձակումների վտանգը հատկապես վերաբերում է այնպիսի վայրերին, ինչպիսիք են Բեյօղլու թաղամասը, Գալաթա պատմական թաղամասը, Իսթիքլալ փողոցը և Թաքսիմ հրապարակը:

    ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ նման վայրեր այցելելուց, խուսափել փողոցներում կուտակումներից և հետևել տեղական ԶԼՄ-ների հաղորդագրություններին և դիվանագիտական ​​առաքելության կայքի տեղեկատվությանը»,-նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս