13:51:51 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպանության փորձ բենզալցակայանի դիմաց. Ահազանգել է վիրավորի մայրը. Կասկածյալը ձերբակալվել է

    15:38 9 Դեկտեմբեր 2021

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևանի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    ՔԿ-ից  հայտնում են, որ հիշյալ դեպքի վերաբերյալ 2021թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 21:10-ին, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգել է  քաղաքացին և տեղեկացրել, որ որդուն դանակահարել են: Նույն օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից ստացված մեկ այլ ահազանգի համաձայն՝ շտապօգնության  խումբը  Երևանի Ա. Ավետիսյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանից, կտրած-ծակած վերքերով, բուժօգնության է տեղափոխել նույն բնակարանի բնակչին:

    ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը՝ ժամը 20:55-ի սահմաններում, Վաղարշյան փողոցում գտնվող բենզալցակայանի դիմաց Երևանի 36-ամյա բնակչի  հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: 

    Ըստ նախնական տվյալների՝ վերջինս իր մոտ գտնվող սուր  կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

    Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ,  որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

    36-ամյա տղամարդը ձերբակալվել է։

    Նախաքննությունը շարունակվում է։  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս