15:34:21 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին

    10:58 3 Դեկտեմբեր 2021

    «Իրավունք» թերթը գրում է. «Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը:

    Արդյոք բացի աճյունից, ձեզ՝ Սիրադեղյանի հարազատներիդ, փոխանցվե՞լ են նաեւ նրա անձնական իրերը: Այդ թվում ժամանակին բազում խոսակցությունների առիթ դարձած արխիվները, որոնց բացահայտումը, ինչպես տարիներ շարունակ է խոսվել, շատ մարդկանց վրա, մեղմ ասած, էժան չի նստի:

    Այդ մասին ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ է փոխանցվել մեզ՝ բացի աճյունից: Իսկ թե ինչու են այդքան անհանգստացած հայրիկիս արխիվներից ոմանք, դա արդեն, մեղմ ասած, իրենց գործն է, դրանում ոչնչով չենք կարող օգնել:

    Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշվեց Սիրադեղյանին հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում:

    Դա եւ հայրկիս, եւ մեր ընտանիքի որոշումն է»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ