01:49:27 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ը մտադիր է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի պարեկման համար սառցահատ ձեռք բերել

    01:00 23 Նոյեմբեր 2022

    ԱՄՆ-ը ուսումնասիրում է նոր սառցահատ ձեռք բերելու հարցը, դա լինելու է մեծ նավ, որը կարողանալու է շարժվել սառած ծովերում՝ պարեկելու համար Արկտիկայի վիճելի ջրերը, տեղեկացրել է The Wall Street Journal-ը։

    Ռուսաստանը 40 սառցահատ ունի, Չինաստանն ամրացնում է իր նավատորմը, որպեսզի արդարացնի նախագահ Սի Ծինփինի՝ «մեծ բեւեռային տերություն» դառնալու հույսերը։

    Ընդամենը երկու նավ (ծանր Polar Star-ը եւ միջին Healy-ը) ունենալով, որոնք գրեթե կես դար է, ինչ ստեղծվել են, եւ դրանց օգտագործման ժամկետն արդեն 10 տարի է՝ սպառվել է, ԱՄՆ-ը փորձում է առաջ գնալ այս հարցում։

    ԱՄՆ-ը կառուցում է մեծ նավեր, բայց առայժմ նրա էլի ինչ-որ բան է պետք, դրա համար էլ Ափային պահպանությունը փորձում է նավ ձեռք բերել Edison Chouest Offshore մասնավոր էներգետիկ ընկերությունից 125-150 մլն դոլարով։

    ԱՄՆ Ափային պահպանությանը մեծ սառցահատներ են պետք, որովհետեւ սառած ջրերում օտարերկրյա նավերին մոտենալու, որոնողափրկարարական գործողություններ կատարելու կամ աղտոտվածության դեմ պայքարի միակ միջոցը դրանք են։ Պաշտպանության նախարարությունը նաեւ հայտարարել է, որ Արկտիկայում կան կոմերցիոն ձկնորսության եւ նավթարդյունահանման կազմակերպման շատ հնարավորություններ։

    Անցած ամիս Սպիտակ տունը հրապարակել է 10-ամյա ռազմավարական պլան երկրի պաշտպանությունն ամրացնելու եւ Ռուսաստանի ու Չինաստանի ակտիվությունը տարածաշրջանում զսպելու համար։ Պատերազմն Ուկրաինայում խորացրել է լարվածությունը՝ «Ռուսաստանի հետ համագործակցությունն Արկտիկայում գրեթե անհնար դարձնելով»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս