21:59:59 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ

    21:24 2 Մարտ 2022

    Եվրամիությունը պատժամիջոցների չորրորդ փաթեթն է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում նրա ռազմական օպերացիայի պատճառով, հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը։

    Նրա խոսքով՝ ուրբաթ՝ մարտի 4-ին, տեղի կունենա ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հատուկ նիստը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մասնակցությամբ:

    Շալենբերգը մանրամասնել է, որ նոր հակառուսական պատժամիջոցները կազդեն ռուս խոշոր գործարարների՝ այսպես կոչված «օլիգարխների» վրա։ Դիվանագետը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ որ անձանց մասին է խոսքը:

    Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը չի պատերազմում Ռուսաստանի դեմ, սակայն ստեղծված իրավիճակում աջակցում է Ուկրաինային:

    Մարտի 1-ին Եվրախորհրդարանի պատգամավորները միաձայն հավանություն տվեցին Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիան դատապարտող եւ Մոսկվայի դեմ կոշտ պատժամիջոցներ սահմանող բանաձեւին: Խորհրդարանականները կոչ արեցին սահմանափակել Ռուսաստանից նավթի եւ գազի ներկրումը եւ փակել բոլոր նավահանգիստները ռուսական նավերի համար։ Նրանք նաեւ կոչ արեցին կրճատել դիվանագիտական ​​ներկայացուցչությունների թիվը ԵՄ երկրներում եւ ՌԴ-ն ամբողջությամբ անջատել միջազգային SWIFT համակարգից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս