10:38:08 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Էրդողանի մուրազները փորն են մնում․ Վլադիմիր Պուտինը պատասխանեց

    23:40 21 Նոյեմբեր 2021

    ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Էրդողանի մուրազները փորն են մնում․ Վլադիմիր Պուտինը պատասխանեց

    Վերջին երկու օրը համացանցում պտտվում է թուրք ծայրահեղական խմբավորման առաջնորդ Դևլեթ Բահչելի քարտեզ-նվերի նկարը Էրդողանին, որի վրա պատկերված է թյուրքական աշխարհի քարտեզը, որ մի մասը նաև ներկայիս Ռուսաստանի տարածքի վրա է պատկերված։

    Եվ ահա, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը, Պեսկովի շուրթերով կոշտ պատասխան տվեց Էրդողանին։ Իհարկե, Ռուսաստանի պատմություն չիմացողները կամ իմացող, բայց պատմության օրինաչափությունները չտեսնող մարդիկ սկսեցին տարածել Պեսկովի ասածը՝ որպես Ռուսաստանի իբր թույլ պատասխան։

    Իրականում Պեսկովի՝ Պուտինի պատասխանը լայն հանրության համար չէր, այլ հենց Էրդողանի և իր տերերի՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի։

    Ի՞նչ ասեց Պեսկովը.

    1. «Մեր թուրք գործընկերները սնուցում են թյուրքերի միասնության գաղափարը, դա նորմալ է»։

    Ուշադրություն դարձրեք, որ Պեսկովը նորմալ է համարում թյուրքերի միասնության, այլ ոչ թե միավորման գաղափարը։ Միասնությունը նորմալ կարելի է համարել ցանկացած էթնոսի համար, այդ թվում նաև հայերի, բայց դա չի նշանակում, որ այդ միասնությունը կարող է վերածվել տարածքային միավորման։

    2. «Ես մեկ բանի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա չկա մեծ կարմիր աստղը թյուրքական աշխարհի կենտրոնում։ Այն Թուրքիայում չէ, այն գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում, ցանկացած թյուրքի համար այդ սուրբ վայրում, որտեղից նրանք եկել են։ Սա այն է, ինչ ես ասում եմ որպես թյուրքագետ»։

    Պեսկովը՝ Պուտինը փաստացի ասում է, որ թյուրք էթնոսի կենտրոնը Ռուսաստանում է և այն ինտեգրված է ռուսաց լեզվի, ռուսաց մշակույթի ներքո և այդպիսին էլ մնալու է։ Պուտինը ասում է, որ Ռուսաստանի թյուրքերը լինելու են Ռուսաստանի պրոեկտում, միավորված ռուսաց լեզվի և ռուսաց մշակույթի ներքո, բայց ոչ երբեք ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի թուրքական ազգայնականության՝ «Մեծ Թուրան» պրոեկտի։

    Мечты США, Великобритании и Эрдогана не сбываются! Владимир Путин ответил

    Последние два дня в интернете распространяется фотография карты-подарка Эрдогану от лидера турецкой экстремистской группировки Девлет Бахчели, на которой изображена карта тюрского мира, часть которой также изображена на территории современной России.

    И вот сегодня президент России Владимир Путин дал Эрдогану жесткий ответ через своего пресс-секретаря Пескова. Конечно, те, кто не знают историю России, или те, кто знают, но не замечают закономерностей истории, начали распространять сказанное Песковым как якобы слабую реакцию России.

    Фактически, ответ Путина был адресован не широкой публике, а Эрдогану и его хозяевам - Соединенным Штатам и Великобритании.

    Что сказал Песков?

    1. «Наши турецкие партнеры пестуют идею тюркского единства, это нормально».

    Отмечу, что Песков считает нормальным идею единства тюрок, а не их объединение. Единство можно считать нормальным для любого этноса, в том числе для армян, но это не значит, что это единство может превратиться объединение по территории.

    2. «Единственное, что я могу сожалеть, что на карте все-таки не стоит большая красная звезда в центре тюркского мира. Он не в Турции, он на территории Российской Федерации, на Алтае, в том священном месте для любого тюрка, откуда они и пошли родом».

    Песков-Путин фактически говорит, что центр тюрского этноса находится в России, он интегрирован в мир русского языка и русской культуры и в таком виде останется. Путин говорит, что тюрки России будут в проекте России, объединенные русским языком, и русской культурой, но никогда не будут в проекте Соединенных Штатов и Великобритании турецкого национализма - «Великого Турана».

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ