11:00:30 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

    22:19 17 Օգոստոս 2022

    Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ նվաճեց։

    Մեր մարզուհին երկամարտի արդյունքում բարձրացրեց 206 կգ։

    16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճեց փոքր ոսկե մեդալ:

    Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվեց նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս