17:59:13 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արեւմտյան երկրներն «ապոկալիպսիս են ուզում». Պեսկովը՝ Ռուսաստանի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունների մասին

    19:27 2 Հուլիս 2022

    Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արեւմտյան երկրները «ապոկալիպսիս են ուզում»։ Այդպես է նա պատասխանել լրագրող Պավել Զարուբինի հարցին, ով խնդրել է պատասխանել ՆԱՏՕ-ի երկրների հայտարարություններին, որոնք խոսում էին Ուկրաինայի հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

    Պեսկովի խոսքով՝ ավելի լավ է խոսել ավելի կառուցողական բանի մասին։ Նա հավելել է, որ պետք է հուսալ, որ «ինչ-որ քաղաքական կամք եւ ինչ-որ քաղաքական բանականություն գոնե մասամբ մնացել են հավաքական Արեւմուտքի մոտ»։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ այդ գիտակցությունը Ռուսաստանում լիովին պահպանված է։

    ՆԱՏՕ-ի առաջնորդները Մադրիդում կայացած գագաթաժողովին հաստատել են դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը մինչեւ 2030 թվականը։ Դրանում Ռուսաստանը որպես անվտանգության համար «ամենակարեւոր եւ անմիջական սպառնալիք» է ճանաչվում: Ավելի ուշ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն նշել է, որ Ռուսաստանին իբր կարելի է հաղթել «միայն մարտի դաշտում»։ Այդ կապակցությամբ նա դաշինքի պետությունների ղեկավարներին կոչ է արել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։

    Մինչդեռ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն սպառազինությունների նոր մրցավազք է սկսում։ Նրա խոսքով՝ այդ գործընթացն ագրեսիվ ռազմական շինարարություն է։ Այն «թշնամու պարտադիր դեմոնիզացում» է պահանջում, ինչի մաիսն ասել է Գրուշկոն, փոխանցում է ՄԿ-ն:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ