21:38:14 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պատվաստումներից բարդության ոչ մի հիշատակման արժանի դեպք չունենք. Փաշինյան

    15:08 25 Նոյեմբեր 2021

    Կորոնավիրուսային հիվանդության թվերի էական ու լուրջ անկում ունենք։ Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    «Ինչպե՞ս եղավ, որ թվերը սկսեցին նվազել։ Նախ իհարկե դպրոցական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելը որոշակի դեր խաղաց, բայց ի սկզբանե գիտեինք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, դա արդեն ամենօրյա թվերի վրա ազդեցություն կունենա։ Լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա որևէ կերպ մեր զգոնությունը պետք է չթուլացնի։

    Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վիրուսն անընդհատ մուտացիաների է ենթարկվում։ Նրա խոսքով ամենասկզբում պատվաստված քաղաքացիներին վերապատվաստելու հարցում պետք է որոշումներ կայացվեն՝ ԱՀԿ-ի առաջարկությունների շրջանակներում։

    «Այլ երկրների հետ համեմատած չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինեն պատվաստումները»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

    Վերջինս հավելեց, որ երբ մեր իրավապահ մարմինները սկսեցին գործել, գրեթե վերացան կեղծ պատվաստումների վերաբերյալ շրջանառվող լուրերը։

    «Առաջին դեղաչափով պատվաստվածները 700 հազարն են և չունենք ոչ մի բարդության դեպք, որն արժանի է հիշատակման»,-ասաց վարչապետը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ