01:50:51 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սուրեն Պապիկյանը մասնակցում է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին

    23:47 13 Հոկտեմբեր 2021

    ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով, մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին ֆեյսբուքյան հրապարակմամբ հայտնում է ինքը Պապիկյանը։

    Համաժողովի գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։

    Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր ուղղությունների միասնական հարթակ, որտեղ քննարկվում են տնտեսության էներգետիկ ճյուղի զարգացման հեռանկարները, միջազգային համագործակցության խորացման ու համատեղ ծրագրերի իրականացման հարցերը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի համաշխարհային զարգացումները և ներկայիս մարտահրավերները»,-գրել է Պապիկյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս