02:08:30 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պակիստանի միջազգային ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի Քաբուլ «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով

    21:26 14 Հոկտեմբեր 2021

    Պակիստանի միջազգային ավիաուղիները (PIA) դադարեցրել են թռիչքները դեպի Քաբուլ «ոչ պրոֆեսիոնալիզմի» պատճառով։ «Մեր թռիչքները հաճախ հետաձգվում էին Քաբուլի ավիացիոն իշխանությունների ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի պատճառով»,-AFP-ին ասել է PIA-ի խոսնակ Աբդուլլահ Հաֆիզ Խանը:

    «Երթուղին կդադարեցվի այնքան ժամանակ, քանի դեռ «իրավիճակը բարենպաստ չէ», - հավելել է նա: PIA-ն քննադատության է ենթարկվել Քաբուլից Իսլամաբադ 40 րոպեանոց միակողմանի չվերթի համար ավելի քան 1200 դոլար գանձելու համար: Հատուկ թռիչքներ էին կիրառում հիմնականում հասարակական կազմակերպությունները եւ բարեգործական կազմակերպությունները, որոնցից մի քանիսը աֆղանցիներին օգնում էին փախչել, սակայն դրանք անկանոն էին եւ սովորական ուղեւորները չէին կարող տոմսեր գնել: Բայց ավիաընկերությունը հայտարարել է, որ թռիչքները «ֆինանսական տեսանկյունից այնքան էլ եկամտաբեր չեն» եւ իրականացվել են միայն «մարդասիրական նկատառումներով»:

    «Մենք վճարեցինք ավելի քան 400,000 ԱՄՆ դոլար ապահովագրավճար, ինչը հնարավոր է միայն 300 ուղեւորների դեպքում»,-ասել է Խանը: Գինը մոտ 150 դոլար էր՝ նախքան «Թալիբանի» իշխանությունը զավթելը: Ավելի վաղ թալիբները սպառնացել էին արգելափակել ավիաընկերության թռիչքների կեսը, եթե տոմսի գինը չնվազեր: Միեւնույն ժամանակ, աֆղանական Kam Air ընկերությունը մեկ տոմսի համար գանձում է մինչեւ 1600 դոլար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս