- ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
- Դոլարն ու եվրոն էժանացել են
- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ
- ԿԸՀ անդամները մասնակցել են «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովի
- Բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար
- Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի
- Երևանում վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին
- Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները
- Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային
Կենտրոնական Ասիան «սեղմվել է» Չինաստանի եւ Արեւմուտքի արանքում․ փորձագետ
01:45 10 Դեկտեմբեր 2022Գործարքի շրջանակում, որը մեծ շուքով չի ընդունվել, Տաջիկստանն անցյալ ամիս համաձայնել է իր տարածքում կանոնավոր հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել չինական անվտանգության ուժերի հետ: Տաջիկստանի եւ Չինաստանի անձնակազմը նախկինում երկկողմ զորավարժություններ է անցկացրել, այդ թվում՝ երեքը 2015 թվականից ի վեր: Բայց նոյեմբերի վերջին կնքված համաձայնագիրը պաշտոնականացնում է երկու երկրների միջեւ աճող ռազմական համագործակցությունը եւ պատկերացում է տալիս Պեկինի աճող հավակնությունների մասին Տաջիկստանի եւ նրա Կենտրոնական Ասիայի հարեւանների նկատմամբ: Փորձագետների խոսքով՝ Ուկրաինայում պատերազմը աշխարհաքաղաքական շոկ է առաջացրել Կենտրոնական Ասիայում եւ փոխել է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության մասին վաղեմի պատկերացումները։ Նրանց խոսքով՝ տաջիկա-չինական համաձայնագիրը եւս մեկ փոքր քայլ է, որը ձեռնարկվել է Կենտրոնական Ասիայի երկրների կողմից՝ Մոսկվայի ավանդական դաշնակցից հեռու մնալու համար:
«Դուշանբեն դա անում է Չինաստանի հետ, որպեսզի դիվերսիֆիկացնի իր գործունեությունը եւ հրաժարվի Ռուսաստանից կախվածությունից»,-«Ազատտիկ» ռադիոկայանին ասել է միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թեմուր Ումարովը: «Հարցն այն է, թե արդյոք Ռուսաստանը համաձայն է դրան»,-նշել է նա։ Կենտրոնական Ասիայում Ռուսաստանի տնտեսական հզորության թուլացման, Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցներով արագացված եւ Ուկրաինայում պատերազմի հետ կապված լարվածության աճի պայմաններում Կենտրոնական Ասիայի առաջնորդները, հիմնականում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, ձգտում էին նվաճել նոր գործընկերներ եւ խորացնել նախկինում գոյություն ունեցող կապերը այլ տերությունների հետ։ Արդյունքը Եվրոպայի հետ դիվանագիտական շփումների տարափն էր, այդ թվում՝ հոկտեմբերին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ նոյեմբերին Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը Կենտրոնական Ասիա: Ե՛վ Տոկաեւը, ե՛ւ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը մեկնեցին Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Արեւմուտքից բացի՝ ընդգրկումը վերաբերում էր Թուրքիային, Մերձավոր Արեւելքին եւ, հնարավոր է, առաջին հերթին, Չինաստանին: COVID-19 համավարակից հետո իր առաջին արտասահմանյան ուղեւորության ժամանակ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը սեպտեմբերին այցելեց Ղազախստան՝ Ուզբեկստանում ՇՀԿ գագաթաժողովից առաջ։
«Սա հնարավորությունների պատուհան է այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Եվրոպան, Թուրքիան եւ Իրանը»,-ասել է Ումարովը։ «Սակայն Կենտրոնական Ասիայում դեռ մնում են դելիկատ պահեր։ Այս տարածաշրջանը դեռ երբեք նման երկու հրդեհների արանքում չի եղել»,-ասել է նա։
«Կարմիր գծեր»
Ումարովի խոսքով՝ այժմ տարածաշրջանը բալանսավորվում է Ռուսաստանի հետ իր պատմական կապերը խզելու ցանկության եւ Մոսկվայի կողմից կտրուկ պատասխանից խուսափելու ձգտման միջեւ։ «Կարմիր գծերը մշտապես խաչվում են, սակայն Ռուսաստանի հետ գլխավորն այն է, որ անվտանգոթյան ոլորտում Արեւմուտքի ներկայությունը չվերադառնա»,-ասել է նա՝ նկատի ունենալով հարեւան Աֆղանստանում ԱՄՆ ղեկավարությամբ գրեթե 20-ամյա պատերազմը։
«Ռուսաստանը չի ցանկանում, որ Կենտրոնական Ասիան հայացք նետի դեպի Արեւմուտք։ Դա Չինաստանի հետ կապերն ավելի գրավիչ է դարձնում Կրեմլի համար։ Չինաստանը տասնամյակներ շարունակ աճող տնտեսական ուժ է եղել Կենտրոնական Ասիայում, եւ տարածաշրջանի շատ երկրներ, ինչպիսիք են Տաջիկստանն ու Ղրղըզստանը, Պեկինին միլիարդավոր դոլարներ են պարտք։ Վերջին տարիներին Պեկինը քայլեր է ձեռնարկել տարածաշրջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար, ընդ որում, Տաջիկստանը համակարգող կենտրոն է դարձել։
Չինաստանին վաղուց է մտահոգում Աֆղանստանից, Պակիստանից եւ Տաջիկստանից տարածաշրջան տարածվող ահաբեկչությունը։ Չնայած դրան՝ Տաջիկստանը պաշտոնապես հերքում է, որ չինական անվտանգության ուժերն անվտանգության բազա ունեն տաջիկա-աֆղանական սահմանի երկայնքով։ Պեկինը վերանորոգում է հին սովետական սահմանային ուղեկալները եւ նոր սահմանային անցակետեր կառուցում տաջիկա-աֆղանական սահմանի երկայնքով։ 2021 թվականի հոկտեմբերին Դուշանբերում հայտարարվել է, որ Չինաստանը կֆինանսավորի եւ կկառուցի նոր օբյեկտներ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման եւ Գոռնո-Բադախշանի ինքնավար շրջանում։ Համաձայն նոյեմբերյան համաձայնագրի՝ չինական եւ տաջիկական ուժերը ամեն երկու տարին մեկ վարժանքներ կանցկացնեն՝ իրենց հակաահաբեկչական ստորաբաժանումների տակտիկական հմտությունների եւ համակարգման բարելավման համար։ Գործարքի տեքստում նաեւ ասվում է, որ վարժանքների տեղը, ժամկետն ու մասշտաբները գաղտնի են պահվում։
«Աշխատանքի բաժանման մասին կարծիքը, թե Եվրասիայում Չինաստանը խոշոր բանկ է, իսկ Ռուսաստանը՝ մեծ թնդանոթ, արդեն վաղուց հնացել է»,- ասել է Վիլսոնի կենտրոնի Քիսինջերի ինստիտուտի Չինաստանի եւ Միացյալ Նահանգների բաժնի գիտաշխատող Բրեդլի Ջարդինը։
Թեեւ Պեկինի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության վրա շարունակում է ընդլայնվել, այն իր մասշտաբներով շարունակում է մնալ սահմանափակ եւ էլ ավելի է հատվում Ռուսաստանի սեփական շահերի հետ Կենտրոնական Ասիայի անվտանգության ոլորտում։
«Ի տարբերություն Ռուսաստանի, Չինաստանի զորավարժությունները, որպես կանոն, այնքան էլ մասշտաբային չեն»,- ասել է Ջարդինը։ «[Դա] ցույց է տալիս, թե որքանով է Չինաստանի ներքին տարածաշրջանային արտաքին քաղաքականությունը կողմնորոշված մնում դեպի ներքին շուկա»։
Հայացք Պեկինից
Այն ժամանակ, երբ Չինաստանն իր քաղաքական, տնտեսական, ռազմական ազդեցությունը Կենտրոնական Ասիայում մեծացնելու լավ հնարավորություններ ունի, Պեկինի շահը անպայման չէ, որ ընկալվում է որպես ձեռքբերում Մոսկվայի հաշվին։
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ պոտենցիալ մրցակցությանը հատկացվող ուշադրությունը հաճախ չափազանցված է, երբ խոսքը վերաբերում է Կենտրոնական Ասիայի անվտանգությանը»,- ասել է Ումարովը։
Պեկինը եւ Մոսկվան փտրվարին հաստատել են իրենց հարաբերությունները՝ հայտարարելով անսահմանափակ գործընկերության մասին։ Այդ կապերը ստուգում են անցել Ուկրաինայում պատերազմի ընթացքում եւ, ըստ էության, պահպանվել են՝ հիմնականում շնորհիվ Արեւմուտքի հանդեպ ընդհանուր անբարեհաճության։
«Ռուսաստանը կարող է ընդունել Չինաստանի աճող ներկայությունն անվտանգության ոլորտում [Կենտրոնական Ասիայում], եւ Կրեմլը հասկանում է, որ շատ առումներով դա անխուսափելի գործընթաց է, որը գտնվում է նրա վերահսկողությունից դուրս»,- ավելացրել է Ումարովը։
Լոնդոնի միավորված ծառայությունների Թագավորական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռաֆայելո Պանտուչիի կարծիքով՝ չնայած պատերազմն Ուկրաինայում Կենտրոնական Ասիային շատ երկրների հետ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հնարավորություն է տվել, Մոսկվայի ներխուժումը չի թողել, որ իրականանան Պեկինի հաշվարկները Կենտրոնական Ասիայի եւ տարածաշրջանում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում։ «Սա լուրջ փոփոխությունների տարի էր, բայց չինական տեսակետից՝ ամեն բան այնքան էլ արմատականորեն չի փոխվել»,- ասել է նա։ «Աֆղանստանի հետ Տաջիկստանի՝ ոստիկանության կողմից դժվար պահպանվող սահմանը նրանց համար անհանգստության մշտական աղբյուր է եղել, եւ նրանք ցանկանում են իրենք լուծել հարցը»։
Տարածաշրջանի համար անհանգիստ տարվա համատեքստում, որը դարձել է Ղազախստանում հունվարին տեղի ունեցած անկարգությունների, Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ հակամարտության, Լեռնային Բադախշանի Ինքնավար Մարզում անկայունության վկան, Պեկինն առաջարկել է իր աջակցությունը տեղի իշխանական մարմիններին, բայց հեռավորություն է պահպանել ճգնաժամերի ֆոնին։ Պանտուչին ասել է, որ չնայած Չինաստանն անհանգստացած է անկայունությամբ, բայց չի ցանկանում տարածաշրջանի խնդիրներում դատավոր դառնալ։ «Չկա տեղային խնդիրների մեջ ներքաշվելու ցանկություն։ Կա հեռավորություն պահպանելու եւ միայն նրանց հետ գործ ունենալու ցանկություն, ովքեր կհայտնվեն բարձունքում»,- ասել է նա։
Լրահոս
- Դոլարն ու եվրոն էժանացել են 17:52 31 Հունվար 2023
- ԿԸՀ անդամները մասնակցել են «Տեխնոլոգիաների կիրառում և ընտրությունների ամբողջականություն» թեմայով միջազգային համաժողովի 17:41 31 Հունվար 2023
- ՌԴ-ի կողմից անհրաժեշտ քայլեր պետք է իրականացվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ 17:41 31 Հունվար 2023
- Հաստատվել են սիրողական ձկնորսության համար թույլատրելի չափաքանակները և ժամկետները 17:30 31 Հունվար 2023
- Արցախի ՄԻՊ-ը «Ouest France»-ին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակը 17:19 31 Հունվար 2023
- Հայտնաբերվել է հայրը, ով 5 տարի չարամտորեն խուսափել է պահել երեխային 17:08 31 Հունվար 2023
- Հետախուզվող 31-ամյա օտարերկրացի Ամիրին գտել են Արշակունյաց պողոտայում 16:57 31 Հունվար 2023
- Եղանակը Հայաստանում 16:46 31 Հունվար 2023
- 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը 16:35 31 Հունվար 2023
- Լույս է տեսել «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը 16:24 31 Հունվար 2023
- Բենզինի և դիզվառելիքի շուկայում առկա է պաշարների սղություն․ տեղի է ունեցել Արցախի օպերատիվ շտաբի նիստ 16:16 31 Հունվար 2023
- Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի լիազորությունները կկատարի պրոռեկտորը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը 16:13 31 Հունվար 2023
- Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ գլխավոր տնօրենին ներկայացրել է իրավիճակն Արցախում․ Հեբրեյեսուսը մտահոգություն է հայտնել 16:02 31 Հունվար 2023
- Բրիտանական կառավարական ֆինանսավորմամբ ՀԿ-ն 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի փակումից տուժածների համար 15:59 31 Հունվար 2023
- Մել Գիբսոնն այցելել է Գլենդելի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցի 15:51 31 Հունվար 2023
- Արցախի ՄԻՊ-ն աշխատանքային այցով գտնվում էր Թեհրանում. Նա մասնակցել է հանրահավաքի 15:48 31 Հունվար 2023
- Արձակուրդ գնալը կլինի պարտադիր. Աշխատանքային օրենսգրքում նախատեսվում են փոփոխություններ 15:40 31 Հունվար 2023
- Երևանում վնասազերծել են փախուստի դիմած, մարտական նռնակով զինված Opel-ի վարորդին 15:31 31 Հունվար 2023
- Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի հիշատակության օրը կնշվի փետրվարի 4-ին 15:29 31 Հունվար 2023
- Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեսչական մարմնի կառավարման խորհրդի 2023 թ. անդրանիկ նիստը 15:18 31 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
18:02 28 Հունվար 2023 Վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը. Գիլոյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու մասին Վերջին ճիչի գույք ձեռք կբերենք, որը հետագա տասնյակ տարիներին կծառայի մարզաձևի զարգացմանը. Գիլոյանը՝ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Հայաստանում անցկացնելու մասին
-
17:39 28 Հունվար 2023 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհվել է Երևանին 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհվել է Երևանին
-
23:38 28 Հունվար 2023 Գվարդիոլան մեկնաբանել է Արսենալի նկատմամբ տոնած հաղթանակը Գվարդիոլան մեկնաբանել է Արսենալի նկատմամբ տոնած հաղթանակը
Միջազգային լուրեր
-
19:32 31 Հունվար 2023 Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է. Շոլց Ռուսաստանի հետ բանակցությունների պայմանը ռուսական զորքերի դուրսբերումն է. Շոլց
-
19:21 31 Հունվար 2023 ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան մտադիր են ընթացիկ տարում ընդլայնել զորավարժությունների մասշտաբները ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան մտադիր են ընթացիկ տարում ընդլայնել զորավարժությունների մասշտաբները
-
19:10 31 Հունվար 2023 Արեւելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ուժերի եւ պաղեստինցիների միջեւ Արեւելյան Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ուժերի եւ պաղեստինցիների միջեւ
Տնտեսություն
-
18:14 31 Հունվար 2023 Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանում ներկայացրել է ՀՀ ԿԸՀ-ում ներդրված էլեկտրոնային համակարգերը Նունե Հովհաննիսյանը Հնդկաստանում ներկայացրել է ՀՀ ԿԸՀ-ում ներդրված էլեկտրոնային համակարգերը
-
17:52 31 Հունվար 2023 Դոլարն ու եվրոն էժանացել են Դոլարն ու եվրոն էժանացել են
-
16:35 31 Հունվար 2023 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը 2022-ին Հայաստանում գրանցվել է 14,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. Աննշան աճել է նաև գյուղատնտեսությունը