16:54:15 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ը «չի ձգտում հակամարտության» կամ «սառը պատերազմի» Չինաստանի հետ․ Ջո Բայդեն

    01:27 22 Սեպտեմբեր 2022

    Միացյալ Նահանգները «չի ձգտում հակամարտության» կամ «սառը պատերազմի» Չինաստանի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահ Ջո Բայդենը՝ հաստատելով ԱՄՆ-ի հավատարմությունը «մեկ Չինաստանի» քաղաքականությանը։

    «Մենք կոնֆլիկտներ չենք փնտրում։ Մենք չենք ձգտում սառը պատերազմի։ Մենք ոչ մի երկրի չենք խնդրում ընտրություն կատարել ԱՄՆ-ի կամ այլ գործընկերների միջեւ»,- ասել է Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ժամանակ։

    Բայդենը նաեւ հաստատել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է նպաստել Թայվանի նեղուցով «խաղաղության եւ կայունության հաստատմանը»: Նրա խոսքով, ԱՄՆ-ը դեմ է «մեկ Չինաստանի» քաղաքականության հանդեպ «ստատուս քվոյի միակողմանի փոփոխությանը որեւէ կողմից»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս