17:57:14 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունն իրավիճակի լրջության ցուցանիշ է․ Չավուշօղլու

    00:42 22 Սեպտեմբեր 2022

    Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունը եւ Լուգանսկում, Դոնեցկում, Խերսոնում ու Զապորոժիեում հանրաքվեները իրավիճակի լրջության ցուցանիշ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։

    Նրա խոսքով, պատերազմի առաջին օրերին կողմերն ավելի մոտ էին կարգավորմանը, իսկ մարտին Ստամբուլում կայացած հանդիպմանը նույնիսկ մի շարք փաստաթղթեր էին փոխանակել։ «Այսօր իրավիճակը տեղում բոլորովին այլ է։ Որքան երկար է պատերազմը շարունակվում, այնքան ավելի դժվար է լուծում գտնելը։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը դեռ միակ ելքն են ստեղծված իրավիճակից»,- ասել է նա։ Նա հիշեցրել է, որ Անկարան նախկինում քննադատության է ենթարկվել մի շարք երկրների կողմից՝ Ուկրաինայում միջնորդական ջանքերի պատճառով։ «Սակայն այսօր մեծամասնությունը, հատկապես ուկրաինացիները, համաձայն են, որ պատերազմի երկարաձգումը կվնասի բոլոր կողմերին»,- ասել է թուրք նախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ