13:30:11 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ռուսաստանի ռազմավարական պարտության վերաբերյալ ՆԱՏՕ-ի հույսերը չեն իրականանա․ Նարիշկին

    23:46 1 Փետրվար 2023

    ՆԱՏՕ-ն բարձրացնում է խաղադրույքները Ուկրաինայում հակամարտության մեջ՝ երազելով Ռուսաստանի ռազմավարական պարտության մասին, սակայն դաշինքի այս հույսերը չեն իրականանա, ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է ОТР-ը։

    Նրա խոսքով՝ Արեւմուտքը մտադիր է պայքարել մինչեւ վերջին ուկրաինացին։

    «Արձանագրում ենք խամաճիկ կիեւյան ռեժիմին մատակարարվող ռազմական տեխնիկայի, այդ թվում՝ հարձակողական հարվածային զենքերի եւ՛ ծավալների, եւ՛ տեսականու ընդլայնումը։ Եվ տրամաբանությունը բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները լի են Ռուսաստանի դեմ մինչեւ վերջին ուկրաինացին պատերազմ մղելու վճռականությամբ»,- ասել է նա։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս