00:09:18 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այս տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց Հայաստանի անկախության օրը

    17:21 27 Սեպտեմբեր 2022

    Այս տարի Մոնակոյում առաջին անգամ նշվեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ 🇦🇲🇲🇨

    Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն կազմակերպել ՀՀ Անկախության Օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։

    Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը , որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը ,այնուհետ իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։

    Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։

    Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության , Ազգային ժողովի,քաղաքապետարանի ղեկավարությունը։

    Միջոցառումը անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։

    Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին ,որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը ։ Համերգը անչափ տպավորիչ և հուզիչ էր,քանի որ այն կատարվեց Հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Nareh Arghamanyan-ի,

    Լոնդոն Royal Opera House-ի , La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Liana Aleksanyan-ի

    և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։

    Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Gohar Galstyan-ի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ , որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները ,որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին ։

    Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն ,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ Բոլոր հյուրերին բաժանվեցին ARARAT Brandy-ի կոնյակի նվեր-տուփեր

    իսկ Հայաստանի բանկային համակարգը Մոնակոյում առաջին անգամ ներկայացվեց միջոցառման աջակից Acba bank OJSC-ի կողմից ,որը շատ տպավորիչ էր հյուրերի համար ։

    Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը 🇦🇲🇲🇨

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս