16:18:24 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա

    16:30 8 Օգոստոս 2022

    Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի գույքի վրա՝ բավարարելով դատախազության բողոքը։ Այս տեղեկությունը  հայտնեցին Դատախազությունից։

    Գործընթացը վերաբերում է նաեւ նրան փոխկապակցված այլ անձանց, որոնց ծանուցման վերաբերյալ հայտարարությունը առաջիկայում եւս կհրապարակվի:

    Այսպիսով՝ Մհեր Սեդրակյանը հրավիրվել է դատախազություն` ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին ու ներկայացնելու իր դիրքորոշումը։

    Թե խոսքը մասնավորապես ո՞ր գույքի մասին է՝ դատախազությունը առայժմ չի մանրամասնում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ