14:11:24 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերջին ամիսներին կտրուկ աճել է Ռուսաստանից Մեքսիկայով ԱՄՆ մեկնող միգրանտների թիվը․ WSJ

    23:50 6 Փետրվար 2023

    2022 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ռուսաստանից Մեքսիկայի հետ սահմանով ԱՄՆ մուտք գործող միգրանտների թիվը կտրուկ աճել է, հայտնում է The Wall Street Journal-ը:

     

    Այսպես, այս ընթացքում մեքսիկա-ամերիկյան սահմանը հատել է 12 500 ՌԴ քաղաքացի, որոնց մեծ մասը ապաստան է խնդրել։ 2021 թվականի նույն ժամանակահատվածում մուտքի նույն անցակետերով ընդամենը մոտ 5000 ռուսաստանցի է մուտք է գործել ԱՄՆ։

     

    Միաժամանակ, ամերիկյան իշխանությունները չեն փոխել ՌԴ քաղաքացիների մուտքի կանոնները, սակայն կառավարությունը հնարավորություն է տվել նախապես գրանցվել ԱՄՆ մուտքի նպատակով սահման ժամանելու համար, այսինքն՝ միգրանտները հնարավորություն կունենան խուսափել կորոնավիրուսի պատճառով սահմանի հատման հետ կապված արգելքներից: Ըստ WSJ-ի հետ զրուցած իրավաբանների, շատ ռուսաստանցիներ օգտվել են այս հնարավորությունից եւ ուրիշներին պատմել են այդ մասին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս