06:30:23 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

    22:16 7 Փետրվար 2023

    Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

    «Այդ փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

    Հաղորդվում է նաեւ, որ ռուս խաղաղապահները շարունակում են բանակցային գործընթացը Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթեւեկությունը վերականգնելու շուրջ։

    Երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել։

     

    Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ են կատարում եւ վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս