14:05:25 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ բոլոր խաղաղապահները դուրս են եկել Ղազախստանից

    21:56 19 Հունվար 2022

    Գործողությունը Ղազախստանում լիովին ավարտված է։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

    «Խաղաղապահ գործողությունը, որն իրականացվում էր Ղազախստանի Հանրապետության տարածքում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան, ավարտված է»,- պարզաբանել է Սերդյուկովը։

    Նրա խոսքով՝ գործողությունն անցել է առանց էքսցեսների։ «Խաղաղապահների հանդեպ ոչ մի սադրանք թույլ չի տրվել»,- ասել է Սերդյուկովը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս