15:41:25 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հնարավոր է՝ կոալիցիա կազմենք «Հանուն հանրապետության» հետ․ «Ապրելու երկիրը» Նոյեմբերյանում բացառում է կոալցիան ՔՊ-ի հետ

    20:25 6 Դեկտեմբեր 2021

    Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացված ընտրությունների արդյունքում առավել թվով ձայներ է ստացել «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 43 %, նրան հաջորդում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 29 %-ով, ապա «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ 26 % ձայնով։

    Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» միայնակ իշխանության դառնալ չի կարող, իսկ «Ապրելու երկիր» եւ «Հանուն Հանրապետության» կուսակցություններն իրենք միանալու դեպքում կձեւավորեն իշխանություն։

    NEWS.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Կարեն Աբազյանն ասաց, որ դեռեւս կոնկրետ որոշում կոալցիա կազմելու վերաբերյալ չկա։

    Իսկ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արսեն Աղաբաբյանը բացառեց կոալիցիայի ստեղծումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

    «Հնարավոր է՝ կոալիցիա կազմենք «Հանուն հանրապետության» կուսակցութան հետ։ Առավել մանրամասն պարզ կլինի երկու օրից»,- նշեց Աղաբաբյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս