00:32:18 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Քաջարան-Սիսիան ճանապարահատվածի կառուցման նախագծային աշխատանքները չեն ավարտվել, դա շատ ծախսատար նախագիծ է. Փոխվարչապետ

    14:20 17 Սեպտեմբեր 2021

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դժվարանում է այս պահին ասել՝ որքա՞ն գումար կպահանջվի Հյուսիս-Հարավ ճանապարհային մեծ ծրագրի հարավային՝ Քաջարան-Սիսիան հատվածի կառուցման համար, քանի որ նախագծային աշխատանքները դեռ չեն ավարտվել:

    Նրա խոսքով, դա շատ ծախսատար նախագիծ է:

    «Նախագծային աշխատանքներն ավարտելուց հետո միայն այդ պրոյեկտի վերաբերյալ հնարավոր կլինի ինդիկատիվ բյուջե նշել: Դրա գործընթացը հետևյալն է. նախ և առաջ, նախագծային աշխատանքներ են պատվիրվում և իրականացվում, որի շրջանակում նոր պարզ է դառնում, թե տեխնիկական լուծումները որոնք են և այդ տեխնիկական լուծումները որքան ծախս կպահանջեն: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ դա բավական ծախսատար է, ամեն դեպքում՝ հաշվի առնելով ռելիեֆը, տեղանքը, որովհետև այնտեղ թե՛ կամուրջների ու թունելների անհրաժեշտություն կա, և թե՛ երկար ճանապարհի: Բայց, գիտեք, եթե ես հիմա նույնիսկ ինդիկատիվ բյուջե ասեմ՝ այն կլինի շա՜տ մոտավոր, քանի որ մինչև նախագծային աշխատանքների գոնե կես փուլը չանցնի՝ դրա մասին խոսելը վաղ է», - «Արմենպրես»-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ հայտարարել էր, որ կառավարությունը մոտ 1 մլրդ դոլար կհատկացնի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի շինարարության համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս