09:06:30 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Արցախի Հարավ գյուղի դիրքերում փոխհրաձգություն է եղել, կրակոցներն այս պահին հիմնականում դադարել են. գյուղապետ

    00:01 15 Հոկտեմբեր 2021

    Գյուղի դիմացի դիրքերում մեր զինծառայողների եւ ադրբեջանական ուժերի միջեւ փոխհրաձգություն է եղել, բայց գյուղի ուղղությամբ չեն կրակել՝ գյուղին վնաս չի հասցվել, խուճապ չկա, նորմալ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հարավ գյուղի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանը:

    «10 րոպե առաջ կարճաթեւ կրակահերթ եղավ, բայց հիմնական կրակոցները դադարել են»,- հայտնեց գյուղապետը:

    Արցախի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:

    « Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում»,- նշված է հաղորդագրությունում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս