01:31:54 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հանձնարարվել է հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելուն

    15:31 14 Հոկտեմբեր 2021

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։

    ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։

    ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների ընթացքն առավել սահուն կազմակերպելու նպատակով։

    Տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է խստագույնս հետևել Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով ներկայացնելու գործընթացին։

    Հանդիպման ընթացքում աշխատանքային թիմին տրվել են նաև ցուցումներ և հանձնարարականներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս