07:39:16 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է. «Ժողովուրդ»

    10:46 15 Սեպտեմբեր 2021

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

    «Հայաստանում ձկնամթերքի գինը գնալով բարձրանում է։ Այս մասին չի լռում անգամ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ վիճակագրական կոմիտեն օգոստոսին, հուլիսի համեմատ, ձկնամթերքի շուկայում արձանագրել է 1.5 տոկոս գնաճ։ Միայն «Իշխան» ձկնատեսակի գինը բարձրացել է 1.7 տոկոսով։

    Տեղեկացնենք, որ «Սպիտակ Իշխանի» մեկ կիլոգրամը, եթե այն վաճառքի կա, ապա արժե 2300 դրամ, իսկ «Կարմիր Իշխանի» մեկ կիլոգրամը վաճառվում է 2700 դրամով։ Բայց սա դեռ ամենը չէ. այն առաջիկայում է՛լ ավելի է թանկանալու։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին ձկնաբույծները, իսկ պատճառը ջուրն է։ Հայաստանի ձկնաբույծների միության նախագահ Արմեն Բունիաթյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ ձկնամթերքի գնի բարձրացումը պայմանավորված է ոչ միայն կերի թանկացմամբ, այլեւ էլեկտրաէներգիայի սակագինն է ձկնարտադրողների համար բարձրացել։

    «Դրանք քիչ են, հիմա էլ ջուրն է թանկանում։ Ջուրը մենք գնում ենք պետությունից, հետո այն հետ ենք տալիս պետությանը դրենաժների միջոցով ոռոգման համար։ Հիմա ուզում են որոշում կայացնել, որ դրա համար էլ պարտավորված լինենք վճարել 0.11 դրամ՝ 1 խմ դիմաց։ Իսկ մենք մեծ քանակի ջրեր ենք օգտագործում, 24 ժամ օգտագործվում է այդ ջուրը։ Բնականաբար, այս ամենը կտանի թանկացման. կերն ամբողջությամբ գնում ենք եվրոյով, դոլարով, հոսանքի համար մեծ գումարներ ենք վճարում, իսկ մենք ահռելի չափերի հոսանք ենք օգտագործում»։

    Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում ջրամատակարարման միակ օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է ՀԾԿՀ՝ ջրի սակագների բարձրացման պահանջով»։

    Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս