15:26:55 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հակված ենք կոալիցիա կազմել «Դավիթ Մինասյան» ուժի հետ՝ որպես ընդդիմադիր ուժ․ Մեսրոպ Առաքելյան

    21:54 6 Դեկտեմբեր 2021

    «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն չի հավաքել նաև Արմավիր մարզի Փարաքար համայնքում։ Այստեղ առավել մեծ թվով ձայներ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 49 %, Փարաքար համայնքի դեռևս գործող համայնքապետ Դավիթ Մինասյանի գլխավորած «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը ստացել է 24 %, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 27 %։

    «Մենք հակված ենք կոալիցիա կազմել «Դավիթ Մինասյան» ուժի հետ՝ որպես ընդդիմադիր ուժ։ Եվ, բնակաբար, որպես առավել շատ ձայներ ստացած ուժ համայնքապետի թեկնածուն կլինի մեր ուժից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

    Առաքելյանի խոսքով՝ «Ապրելու երկիրը» ավագանու կազմում կունենա 10 անդամ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս