01:36:58 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան

    17:48 26 Հունիս 2022

    Կարկտահարություն  էտեղի ունեցել Մարտակերտի վերին ենթաշրջանում։ Այս մասին հայտնում են Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: 

    Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: 

    Տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։ 

    Էլեկտրասյունը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Վնասվել է ևս 3 տրանսպորտային միջոց։ 

    Ուժեղ քամու ուղեկցությամբ տեղացած կարկուտի շերտը Զարդախաչ գյուղում կազմել է 2սմ, Վերին Հոռաթաղում` 3սմ։ 

    Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում։ 

    Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, որի շերտը հասել է 5սմ-ի։

    Համայնքներում իրականացվում են վնասի գնահատման աշխատանքներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս