01:09:17 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին ադրբեջանցիները լկտի պահվածքով կանգնեցրել են հայկական միկրոավտոբուսը, պոկել վրան փակցված Արցախի դրոշը, գոռգոռոցներով իջեցրել երեխաներին. Գորիսի փոխքաղաքապետ

    20:57 17 Սեպտեմբեր 2021

    Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղակայված ադրբեջանական ուժերն այսօր կանգնեցրել և ստուգել են երեխաներ տեղափոխող հայկական միկրոավտոբուսը, որի մեջ եղել է 25 երեխա, ուղեկցող մեծահասակներ և վարորդը։ Այս մասին այսօր Tert.am–ի հետ զրույցում Գորիսի քաղաքապետի տեղակալ Կարո Քոչարյանը։

    «Լկտի պահվածքով կանգնեցրել են, երեխաներին իջեցրել գոռգոռոցներով, մեքենան ստուգել։ Այդ ժամանակ ռուս խաղապահները եկել են, նստեցրել են երեխաներին և ուղեկցել»,-ասաց նա և նշեց, որ երեխաները վախեցել էին։

    Քոչարյանը ասաց, որ ադրբեջանցիները պոկել են միկրոավտոբուսի վրա փակցված Արցախի հայտնի «Տատիկ-Պապիկ» հուշարձանի նշանը, դրոշը։

    Գորիսի փոխքաղաքապետն ասաց, որ այս հարցով ՀՀ ԱԱԾ-ն պետք է զբաղվի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Միջազգային լուրեր

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ