17:33:12 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սպիտակ տունը դեմ է ԱՄՆ-Թայվան հարաբերությունները վերանայելու Կոնգրեսի երկկուսակցական առաջարկին

    14:57 8 Օգոստոս 2022

    Սպիտակ տունը դեմ է ԱՄՆ-Թայվան հարաբերությունները վերանայելու  Կոնգրեսի երկկուսակցական առաջարկին։ 

    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այժմ փորձում է փոփոխություններ կատարել երկկուսակցական օրինագծում, որը կվերանայի ԱՄՆ-Թայվան  երկարատեւ քաղաքականությունը՝ հօգուտ ավելի ագրեսիվ դիրքորոշման:  

    Օրինագիծը, որը կոչվում է Թայվանի քաղաքականության ակտ, նպատակ ունի ամրապնդել Թայվանի պաշտպանությունը եւ խորացնել ԱՄՆ-ի կապերը կղզու հետ: 

    Բայց Բայդենի վարչակազմը փորձում է զսպել Կոնգրեսի ռազմատենչությունը, երբ խոսքը վերաբերում է Չինաստանին եւ Թայվանին՝ այս անգամ մերժելով հանրաճանաչ երկկուսակցական օրինագիծը, որը կարող է կասկածի տակ դնել «մեկ Չինաստանի» քաղաքականությունը պահպանելու ԱՄՆ-ր հավաստիացումները: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ