21:22:08 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունն ամեն ինչ կանի Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողությունը բարձր մակարդակով իրականացնելու համար. ԲՏԱ նախարար

    15:43 25 Նոյեմբեր 2021

    Գրող, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը Երևանի քաղաքային պանթեոնում հուղարկավորելու հարցը քննարկվել է։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը։

    Հարցին՝ ինչու՞ Վանո Սիրադեղյանը Հայաստան չվերադարձավ, Վահագն Խաչատուրյանը նկատեց՝ դժվար հարց է, ամեն մարդ ինքն է իր որոշումը կայացնում։

    «Վերջին անգամ նրա հետ խոսել եմ 20 տարի առաջ, երբ այստեղից գնացել է։ Հետո ցավոք սրտի խոսելու առիթ չեմ ունեցել»,-նշեց Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ Վանո Սիրադեղյանն իր ընկերն է եղել։

    Նախարարը լրագրողներին խնդրեց Վանո Սիրադեղյանի հետ կապված իրեն այլ հարցեր չտալ, քանի որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ կարողանան Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի, թաղման արարողություններն իրականացնել այն բարձր մակարդակով, որին արժանի էր։

    Հարցին՝ փորձե՞լ է պարզել, թե 2018թ.-ից հետո Նիկոլ Փաշինյանն ինչու՞ չի նախաձեռնել Վանո Սիրադեղյանի հայրենիք վերադարձի գործընթացը, Վահագն Խաչատուրյանն ասաց, որ Վանո Սիրադեղյանը եղել է իրենց շրջապատի մարդ, եղել է իր, Նիկոլ Փաշինյանի և շատ ուրիշների ընկերը.

    «Թե ինչու նա վերջին երեք տարիներին չի վերադարձել, չեմ կարող պատասխանել։ Ամեն մեկն իր անձնական որոշումն է կայացնում»,-նշեց նախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ