22:27:37 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց կենսաթոշակները բարձրացնելու ընդդիմադիրների նախաձեռնությանը

    14:35 25 Նոյեմբեր 2021

    Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

    Օրինագծով պատգամավորն առաջարկում է ամրագրել, որ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել՝ սպառողական զամբյուղի արժեքի 70 %-ից՝ 2022 թվականի հունվարի 1-ից, 80 %-ից՝ 2023 թվականի հունվարի 1-ից,  85 %-ից՝ 2024 թվականի հունվարի 1-ից,  90 %-ից՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից՝ սպառողական զամբյուղի արժեքից:

    «Կենսաթոշակների և նպաստների չափերի ավելացման խնդրի լուծումը հարկ է դիտարկել անհրաժեշտ ֆինանսական մեծ ռեսուրսներով ապահովվածության խնդրի լուծման համատեքստում։ Հակառակ դեպքում, կենսաթոշակների և նպաստների ավելացման չափերն ըստ տարիների օրենքով ամրագրելիս կարող է առաջանալ իրավիճակ, երբ օրենքի պահանջը օբյեկտիվորեն հնարավոր չլինի կատարել պետության սահմանափակ սոցիալ-տնտեսական հնարավորությունների պատճառով»,-ասվում է գործադիրի բացասական եզրակացության մեջ և առաջարկվում նախագծերով լրացվող օրենքների գործող հոդվածները թողնել անփոփոխ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ