- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
- Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Բրյուսովից ահազանգում են՝ կառավարման ճգնաժամ կա. ԿԳՄՍ նախարարության արձագանքը
21:57 30 Հունվար 2023Վալերի Բրյուսովի անվան համալսարանը հոգաբարձուների խորհրդի լուծարումից մեկ ամիս անց էլ նոր ձեւավորված խորհուրդ չունի։ Բուհը խորհրդի քսան անդամներից տասին ընտրել եւ ներկայացրել է լիազոր մարմնին, ԿԳՄՍ նախարարությանը, սակայն, մինչ օրս չի ներկայացրել մյուս տասն անդամներին։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հավաստիացնում է, որ «օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում միջոցներ է ձեռնարկում «Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ, այդ թվում՝ ռեկտորի լիազորությունների իրականացման եւ «Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ձեւավորման հետ կապված: Գործընթացները կիրականացվեն օրենքով սահմանված կարգով»։
Հիշեցնենք՝ հունվարի 12–ին լրացել էր բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի լիազորությունների ժամկետը, իսկ մինչ այդ էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի 30–ին նա արձակուրդ էր մեկնել։ Կարինե Հարությունյանի հրամանի համաձայն, լիազորությունների բաշխում է կատարվել, այժմ ռեկտորի պարտականությունները կատարում են պրոռեկտորներ Ցոլակ Ակոպյանը եւ Սահակ Մանուկյանը։ Բայց բուհից ահազանգում են՝ ռեկտոր չունենալու պատճառով կանգնել են կառավարման ճգնաժամի առջեւ։
«Յուրաքանչյուրս կատարում է իր համակարգման ներքո գտնվող աշխատանքները, բայց ֆինանսական հարցերին առնչություն ունենալ չենք կարող։ Հոգաբարձուների խորհուրդը պետք է հաստատի բուհի բյուջեն, բայց ձեւավորված խորհուրդ չկա, իսկ մենք առանց բյուջեի հաստատման չենք կարող աշխատավարձ տալ, այսօր ինքս եմ գումար տվել Ա4 ֆորմատի թուղթ գնելու համար, որ դեկանատներում օգտագործեն, այսինքն՝ բուհի կառավարման կազուսի առաջ են մեզ արդեն կանգնեցրել։ Մոտ 700 աշխատակից ունի բուհը, աշխատավարձը սովորաբար նստում է ամսվա վերջին, բայց մարդիկ աշխատավարձ դեռ չեն ստացել։ Էսօր մենք չենք տեսնում, որ նախարարությունը հոգաբարձուների խորհրդի ձեւավորման համար քայլ է կատարում, որ իմանանք տասն օր հետո լինելու է՝ մարդիկ կհանգստանան, բայց մարդիկ անորոշության մեջ են։ Ակնհայտ է, որ նախարարությունը այս գործընթացը տանում է բուհի լուծարմանը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 9–ին կայացել էր Վալերի Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի ընտրությունը։ Առաջադրված էր երկու թեկնածու՝ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը եւ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որը 4 ձայնի տարբերությամբ չէր ընտրվել ռեկտորի պաշտոնում։
Կարինե Հարությունյանի՝ ռեկտորի պաշտոնում վերընտրվելու արդյունքները, սակայն, ընտրությունից շուրջ երկու ամիս անց էլ չեն հաստատվել։
Թե ինչո՞ւ չի հաստատվում ռեկտորի ընտրության արդյունքները, ԿԳՄՍ –ից մեր հարցմանն ի պատասխան նշել են՝ քանի դեռ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են, ռեկտորի ընտրության արդյունքները չեն կարող հաստատվել։
««Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները դեռեւս հաստատված չեն՝ հաշվի առնելով, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԵԴ/66629/02/22 քաղաքացիական գործը՝ Դավիթ Սեւանի Գյուրջինյանի հայցադիմումն ընդդեմ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի եւ ՀՀ կառավարության՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությունն անվավեր ճանաչելու եւ վերացնելու պահանջների մասին: Կիրառվել է հայցի ապահովման միջոց՝ արգելել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին աշխատանքային պայմանագիր կնքել Կարինե Հարությունյանի հետ»,– ասվում է հարցման պատասխանի մեջ։
Լրահոս
- Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել 02:00 28 Մարտ 2023
- Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է 01:42 28 Մարտ 2023
- «Ես կերա իմ առաջին հոնորարը»․ Դիմաշ Կուդայբերգեն 01:20 28 Մարտ 2023
- Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը 00:55 28 Մարտ 2023
- Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ 00:39 28 Մարտ 2023
- Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին որոշել է հեռացնել «սատանայական դաջվածքը» 00:18 28 Մարտ 2023
- Volkswagen-ը հայտարարել է նոր Multivan ավտոտնակի պրեմիերայի մասին 00:00 28 Մարտ 2023
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան 23:57 27 Մարտ 2023
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը 23:46 27 Մարտ 2023
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին 23:35 27 Մարտ 2023
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան 23:24 27 Մարտ 2023
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 23:13 27 Մարտ 2023
- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին 23:11 27 Մարտ 2023
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն 23:02 27 Մարտ 2023
- «Երեւանը մեր քաղաքի թատրոններն են եւ թատրոնի մարդիկ». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները 22:51 27 Մարտ 2023
- Հրաձգություն` ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր 22:40 27 Մարտ 2023
- «Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան 22:29 27 Մարտ 2023
- ՀՀ-ում բարենպաստ պայմաններ կստեղծվեն կանեփի մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար 22:18 27 Մարտ 2023
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն 22:18 27 Մարտ 2023
- Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 22:07 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:11 27 Մարտ 2023 Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
-
23:24 27 Մարտ 2023 Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
-
21:43 27 Մարտ 2023 Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Քաղաքականություն
-
23:57 27 Մարտ 2023 Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
-
23:46 27 Մարտ 2023 Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
-
22:18 27 Մարտ 2023 Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն