15:18:54 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի՝ ընտրություններին չմասնակցելը ընտրությունների վավերակացման վրա ազդեցություն չի ունենա

    20:47 6 Դեկտեմբեր 2021

    Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի՝ ընտրություններին չմասնակցելը ընտրությունների վավերակացման վրա որևէ ազդեցություն չի ունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

    «Գյուղերը մտնում են Սևան խոշորացված համայնքի մեջ, որտեղ խոշորացումն արդեն եղել է, և ընտրությունների արդյունքները կամփոփվեն»,- նշեց Սմբատյանը։

    Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերի բնակիչները չեն մասնակցել երեկ՝ դեկտեմբերի 5-ին, ընտրություններին։ Պատճառը համայնքների խոշորացումն է, ինչին դեմ են բնակիչները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս