21:37:33 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խորհրդարանական մեծամասնությունը երբեք էլ պատշաճ քաղաքական ներկայություն չի ապահովել.ՔՊ-ն չի մասնակցում սահմանազատման վերաբերյալ քննարկմանը

    12:43 25 Նոյեմբեր 2021

    Երկու օր առաջ պարզվեց, որ Հայաստանում կա մեկ մարդ, որը միլիմետրի ճշտությամբ տեղյակ է՝ ինչպե՞ս են անցնում Հայաստանի սահմանները: Այս մասին ԱԺ-ում սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը և հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից՝ արդյո՞ք հրավիրել են այդ մարդուն խորհրդարանական լսումներին.

    «Արդյո՞ք միայն մասնակցիներին տհաճություն չպատճառելն է, թե էլի պատճառներ կան»,-ասաց Ղազարյանը:

    Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չկա մի մարդ, որը միլիմետրի ճշտությամբ կարող է ներկայացնել Հայաստանի սահմանները, քանի որ սահմանների փոփոխությունը և ճշգրտումները Խորհրդային միության տարիներին է իրականացվել.

    «Այսօր կա դիրքերի այնպիսի դասավորվածություն, որը նաև հետագայում բանակցային գործընթացի ընթացքում իր ազդեցությունն է ունենալու սահմանգծման և սահմանազատման ողջ աշխատանքի վրա»,-ասաց Օհանյանը:

    Պատասխանելով Էդգար Ղազարյանի հարցին՝ Օհանյանը նշեց, որ հրավիրել են խորհրդարանական մեծամասնությանը, սակայն նրանցից որևէ մեկը չկա.

    «Այս երեք ու կես ամիսների ընթացքում, երբ նրանց հրավիրել ենք, իրենք պատշաճ քաղաքական ներկայություն երբեք չեն ապահովել»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ