20:58:23 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Մենք կարող ենք լինել ուժեղ եւ միեւնույն ժամանակ լաց լինել եւ ցանկանալ, որ մեզ գրկեն երեխայի պես․ սա մեզ թույլ չի դարձնում»․ Լուսինե Թովմասյան

    00:12 15 Հոկտեմբեր 2021

    «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտերքով։

    Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երկու երեխաների երիտսարդ մայրիկը բնական կերպարում է, առանց շպարի։ «Մենք կարող ենք լինել ուժեղ եւ միեւնույն ժամանակ լաց լինել եւ ցանկանալ, որ մեզ գրկեն երեխայի պես: Սա մեզ թույլ չի դարձնում:


    Մենք կարող ենք գիտակից լինել եի մոռանալ հանգստանալ երբեմն, դա մեզ անգիտակից չի դարձնում: Մենք կարող ենք կարեկցել ուրիշներին եւ սիրել ինքներս մեզ ավելի շատ: Սա մեզ եսասեր չի դարձնում: Մենք կարող ենք տարբեր լինել։ Սա կյանք է, սա հիանալի կյանք է...»,- գրել է նա։

    Օրերս հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինեն գրկել էր նրան, մայր ու դուստր լայն ժպտում էին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր էին գրել նրանց․ «Ձեզ նայելը միայն հաճույք է»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս