01:00:28 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ. Լուկաշենկոն պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը, թե «ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս»

    21:02 23 Նոյեմբեր 2022

    Մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Այս մասին ասել է Լուկաշենկոն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։

    Բելառուսի ղեկավարը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին հետ չի պահել Ադրբեջանին ՀՀ-ի դեմ ագրեսիայից։

    «Ինչ-որ մեկին հետ պահելը մեր գործը չէ, բայց իրականում մենք պետք է արձագանքենք: Այսպես մենք պատրաստ ենք արձագանքելու»,- ասել է Լուկաշենկոն։

    Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն միջնորդական առաքելություն է իրականացնում այս հարցում և առաջարկել է անել ամեն ինչ, որպեսզի մարդիկ չմահանան։ 

    «Այո, Նիկոլ Վովաևիչ, կան նրբություններ, և միգուցե լուրջ: Բայց այս հակամարտությունը, որը կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա: Առաջին հերթին Հայաստանի ղեկավարության ցանկության դեպքում։ Եվ, բնականաբար, Ադրբեջանի: Ի դեպ, ես կխոսեմ այդ մասին, սա Բելառուսի նախագահության առաջնահերթություններից է, մենք չպետք է աչք փակենք սրա վրա, անկախ նրանից՝ կարող ենք լուծել այս խնդիրը, թե ոչ, դա պետք է լինի ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է Լուկաշենկոն:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս