- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն
- Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
- Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Եթե հաջողվի ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից, այստեղ ԱՄՆ շահերը կարող է սպասարկել Թուրքիան. Սուրեն Սարգսյան
22:07 28 Հունվար 2023Արեւմուտքում շատ լավ պետկերացնում են, որ առանց արտաքին ուժի ներկայության Լեռնային Ղարաբաղում հայերի համար որեւէ երաշխիք լինել չի կարող, որովհետեւ իրենք շատ լավ հասկանում են, թե Ալիեւն ինչ ռեժիմ է կերտել իր պետության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
Նրա խոսքով, ինքնորոշման փոխարեն Արցախի հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների մասին թեզերը Արեւմուտքի կողմից սկսեցին կիրառվել բացառապես այն բանից հետո, երբ Հայաստանը դրա հետ համաձայնեց. «Այսինքն Արցախի իրավունքների մասին խոսելիս իրենք խոսում են անվտանգության ու ազատ տեղաշարժի իրավունքի մասին, ոչ թե ազգերի ինքնորոշման մասին, որի մասին 30 տարի արցախցիները խոսել են: Հիմա իրավիճակը փոխվել է:
Բանն այն է, որ Թուրքիան ամբողջությամբ կանգնած է Ադրբեջանի թիկունքին: Ավելին, բոլոր տեսակի միջազգային ու դիվանագիտական ճնշումների մի մասը Թուրքիան վերցնում է իր վրա եւ ասում է Ալիեւին՝ եթե ինչ-որ հարցով քեզ կզանգեն, կասես, թող ինձ զանգեն, ես բոլոր խնդիրները կկարգավորեմ, դու գնա մեր պանթուրքիստական ընդհանուր գաղափարը մղի առաջ, միջանցքի հարցը լուծի, ինչով պետք է՝ ես քեզ կաջակցեմ, այդ թվում զինված գործողություններով»,-ասաց Սուրեն Սարգսյանը:
Հարցին, թե եթե Արեւմուտքին հաջողվի Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից, այդ բացը ո՞վ է լրացնելու, նա պատասխանեց. «Լրացնելու է Թուրքիան, որովհետեւ ԱՄՆ-ն մեր տարածաշրջանում ներգրավվածություն չունի, հեռու է, կարիք էլ չունի այստեղ ունենալու զինված ներկայություն: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե ինչու պետք է ԱՄՆ-ն Հայաստանը պաշտպանի իր ռազմավարական դաշնակից Թուրքիայից: Եվ ինչու պետք է ԱՄՆ-ն Հայաստանը պաշտպանի իր մյուս բարեկամ Ադրբեջանից: Երրորդը, մենք պետք է հասկանանք, թե որքանով ճիշտ կլինի Հայաստանում ունենա ամերիկյան ռազմական ներկայություն՝ հաշվի առնելով իրանական գործոնը: Այդ դեպքում Հայաստանը կդառնա տարբեր պետությունների ագրեսիվ խաչման կետ, Սիրիա, ինչը ես շատ քիչ հավանական եմ համարում: Այսինքն ԱՄՆ զինված ուժերը Հայաստանում լինելու հեռանկար չունի, որովհետեւ իրենք կարող են այդ հարցերը լուծել իրենց ռազմավարական դաշնակիցների միջոցով: Օրինակ, արաբական աշխարհում ամերիկյան շահերը սպասարկում է Իսրայելը, մեր տարածաշրջանում ամերիկյան շահերը կարող է սպասարկել Թուրքիան: Այո, պրոբլեմատիկ ու անկանխատեսելի դաշնակից է, բայց դաշնակից է, նաեւ բնական դաշնակից է»:
Նրա խոսքով, ԱՄՆ-ում էլ են հասկանում, որ ռուս-թուրքական մրցակցությունը միշտ եղել է եւ լինելու է. «Այլ հարց է, թե տարածաշրջանում ինչ կփոխվի, եթե Ռուսաստանը փորձի մեծացնել իրանական գործոնը, որպեսզի կարողանա հակակշռել թուրքական ազդեցությանը, որովհետեւ Թուրքիան իրոք լուրջ մարտահրավեր է Ռուսաստանի համար»:
Լրահոս
- Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել 02:00 28 Մարտ 2023
- Թուրքիայում ավերիչ երկրաշարժերից հետո թութակների վաճառքն աճել է 01:42 28 Մարտ 2023
- «Ես կերա իմ առաջին հոնորարը»․ Դիմաշ Կուդայբերգեն 01:20 28 Մարտ 2023
- Շերը 75 միլիոն դոլարով վաճառքի է հանել Մալիբուում գտնվող իր սիրելի առանձնատունը 00:55 28 Մարտ 2023
- Ես, հավանաբար, ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաանմեղ մարդն եմ. Թրամփ 00:39 28 Մարտ 2023
- Ռոբ Քարդաշյանի նախկին սիրելին որոշել է հեռացնել «սատանայական դաջվածքը» 00:18 28 Մարտ 2023
- Volkswagen-ը հայտարարել է նոր Multivan ավտոտնակի պրեմիերայի մասին 00:00 28 Մարտ 2023
- Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան 23:57 27 Մարտ 2023
- Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը 23:46 27 Մարտ 2023
- Պուտինը շնորհավորել է աշխարհի չեմպիոն Դեմուրչյանին 23:35 27 Մարտ 2023
- Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան 23:24 27 Մարտ 2023
- Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը 23:13 27 Մարտ 2023
- Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին 23:11 27 Մարտ 2023
- Սերյոժա Բարսեղյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն 23:02 27 Մարտ 2023
- «Երեւանը մեր քաղաքի թատրոններն են եւ թատրոնի մարդիկ». փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը թատերարվեստի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները 22:51 27 Մարտ 2023
- Հրաձգություն` ԱՄՆ Նեշվիլ քաղաքի դպրոցում, կան զոհեր 22:40 27 Մարտ 2023
- «Կրթության համակարգի համար գրադարաններն ունեն անփոխարինելի դերակատարում». Ժաննա Անդրեասյան 22:29 27 Մարտ 2023
- ՀՀ-ում բարենպաստ պայմաններ կստեղծվեն կանեփի մեծածախ առեւտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար 22:18 27 Մարտ 2023
- Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն 22:18 27 Մարտ 2023
- Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել 22:07 27 Մարտ 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:11 27 Մարտ 2023 Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին Անընդունելի է վտանգել հայ-ռուսական հարաբերությունները․ Կարապետյանը՝ Հռոմի ստատուտի մասին
-
23:24 27 Մարտ 2023 Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան Ազատյանը մեզնից հեռացավ Արցախին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված․ Տեր-Պետրոսյան
-
21:43 27 Մարտ 2023 Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ
Քաղաքականություն
-
23:57 27 Մարտ 2023 Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
-
23:46 27 Մարտ 2023 Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը Հրապարակվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին կառավարության որոշման նախագիծը
-
22:18 27 Մարտ 2023 Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն Վաշինգտոնը հաստատում է իր աջակցությունը Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությանը. Բայդեն