19:13:30 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Պրագայում կարող են հանդիպել Էրդողանն ու Փաշինյանը․ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը

    19:12 22 Սեպտեմբեր 2022

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է, հանդիպեն Պրագայում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանին։ 

    «Պրագայում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Մենք բարձր ենք գնահատում գագաթնաժողովին մասնակցելու հնարավորությունը։ Փաշինյանը մտադիր է գալ այնտեղ։ Նա, կարծես, կանխատեսել էր մեր հանդիպման հնարավորությունն այնտեղ։ Հնարավոր է, մենք կարողանանք նրա հետ Պրագայում խոսել խնդիրների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:

    Էրդողանի խոսքով՝ Թուրքիան որոշակի քայլեր է ձեռնարկելու առանձին հարցերի շուրջ՝ Հարավային Կովկասում։

    «Մենք դեռ պլանավորման փուլում ենք։ Մենք այդ հարցերը կքննարկենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կձեռնարկենք համապատասխան քայլեր»,- հայտարարել է Էրդողանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս