- Սիրուշոն հայտնել է դստեր անունը
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում
Ոստիկանները ստացել են հանձնարարություն վախեցնելու՝ մեքենաները տուգանային հրապարակ տանելով. Թադեւոս Ավետիսյան
12:38 16 Մայիս 2022
Մենք շարունակում ենք մեր պայքարը, որովհետեւ ըստ էության, այս պայքարի գործողությունները բազմաբովանդակ են՝ ավտոերթեր, բողոքի գործողություններ. Հիմնական նպատակն է հանրությանը տեղեկացնել մեր գործողությունների մասին, նաեւ իշխանություններին ցույց տալ, որ երկրում ձեւավորված է երկիշխանություն եւ իրենք չեն իրադրության տերը եւ օր առաջ պետք է հրաժարական տան ու իշխանությունը հանձնեն ժողովրդին: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ավտաերթերից մեկի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը:
Նա նշեց, որ ոստիկանությունն այսօր ապօրինի գործողություն է իրականացրել, տուգանային հրապարակ է տարել մեքենաներից մեկը՝ պատճռաբանելով, թե դանդաղ է վարում, մինչդեռ օրենքով չկա սահմանված արագությունից, որից դանդաղ չի կարելի վարել: «Ես վստահ եմ, որ դա ընդամենը պատրանք էր ցույց տալու, որ տեսեք-տեսեք, եւ վախեցնելու փորձ էր, բայց պայքարին միացած մարդիկ նման գործողություններից ոչ վախենում են, ոչ ընկճվում են: Մեր ընկերներով որոշներն արդեն ձերբկալված են շինծու գործերով: Սա վկայությունն է իշխանությունների ցայտնոտային վիճակի: Մենք ունենալու ենք հաղթանակ: Ստացել են հանձնարարություն վախեցնելու, ավտոմեքենաները տուգանային հրապարակ տանելով, բայց դա չի ստացվելու, մեր պայքարը վճռական է»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենց պայքարի հաղթանակից հետո բոլոր ոչ իրավաչափ գործողություններին տրվելու են պատասխաններ:
Այսօր իշխանությունները կատվի խպես մարագն են մտել, վտանգ են տեսնում ոտքի կանգնած ժողովրդից եւ որոշակի իրենց հայրենադավ ծրագրերը որոակիորեն հետաձգել են: Բայց մենք մինչեւ վերջ գնալու ենք, իրենք չեն կարողանալու իրենց այդ ծրագրերը հասցնելու ավարտին: Իրենց ծրագրերի ավարտը Հայաստանի ու Արցախի ավարտն է, որը թույլ չենք տալու»,-ասաց Թադեւոս Ավետիսյանը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրության» շարժումը 5 ուղղություններով ավտոերթեր է անցկացնում: Հատկանշական է, որ ոստիկանությունը խոչընդոտում է «Դիմադրության» շարժման ավտոերթերին։ Մասնավորապես՝ Աշտարակի խճուղուց մեկնարկած ավտոերթի ճանապարհը ոստիկանության աշխատակիցներ փակել էին։
«Դուք դրդում եք, որ մենք հանդիպակացը փակենք, դուք հրահանգ եք ստացել, որ երթի դեմն առնեք, բայց մեր դեմը փակ ճամփաներ չեն լինելու, մայոր ջան: Հեսա կբացվի, կտեսնեք: Դուք ոչ պրոֆեսիոնալ եք աշխատում»,– դիմելով ոստիկաններին՝ ասել էր ակցիայի մասնակիցներից մեկը:
Որոշ ժամանակ անց ճանապարհը բացվեց եւ ավտոերթը շարունակվեց։
Քիչ անց էլ «Դիմադրության» շարժման ավտոերթերից մեկի ընթացքում միջադեպ գրանցվեց: Բագրատունյաց պողոտայում ոստիկանները կանգնեցրել էին ավտոերթի մասնակիցներից մեկի ավտոմեքենան, որից հետո ավտոերթի մյուս ավտոմեքենաների վարորդները եւս դուրս էին եկել մեքենաներից:
Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել այդ վարորդին, սակայն վերջինս չէր համաձայնում գնալ ոստիկանության բաժին: Մի պահ իրավիճակը լարվեց, սակայն որոշ ժամանակ անց հանդարտվեց, ոստիկանները բերման չենթարկեցին այդ քաղաքացուն:
Կարճ ժամանակ անց արդեն ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ավտոերթերի մասնակիցներին։
Լրահոս
- Սիրուշոն հայտնել է դստեր անունը 23:46 26 Հունիս 2022
- Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 23:43 26 Հունիս 2022
- Ուկրաինան կրկին զենք է գնել գերմանական արտադրողից. ԶԼՄ 23:12 26 Հունիս 2022
- Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու 22:45 26 Հունիս 2022
- Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կա 5 վիրավոր 22:18 26 Հունիս 2022
- Հայաստան համահայկական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի նիստը շրջանցել է երկու կարևոր թեմա. Զաքարյան 21:48 26 Հունիս 2022
- Աննա Հակոբյանը պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ կունենա Նիցցայում, Մոնակոյում և Կաննում 21:30 26 Հունիս 2022
- Կրկին տիեզերքում է իրանական «Զոլջենահ» կոչվող հրթիռը 21:15 26 Հունիս 2022
- Ռուսաստանին մի քանի ժամ է պակասում արտաքին պարտքի դեֆոլտից. Bloomberg 20:46 26 Հունիս 2022
- Հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի նկուղային հարկում 20:27 26 Հունիս 2022
- Այս քարուքանդ ճանապարհը կապում է Սյունիքը Հայաստանի մնացյալ հատվածների հետ. ասֆալտը խժռել, կոռուպցիա. Մանուկյան 20:01 26 Հունիս 2022
- Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք 19:40 26 Հունիս 2022
- Երևանում «ԿամԱԶ»-ը բախվել է Ռուբինյանց փողոցի «Երևան Սիթի»-ի պարսպին 19:13 26 Հունիս 2022
- Տուրիստական Դիլիջանը՝ թափառող անասուններով, անտեր,ագրեսիվ շներով, մեծ փոսերով, աղբով 18:44 26 Հունիս 2022
- Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով. Եղանակը Հայաստանում 18:13 26 Հունիս 2022
- Մարտակերտի շրջանում 40 րոպե կարկուտ է տեղացել. Հաթերքում կարկուտի շերտը հասել է 5սմ-ի. մեծ վնասներ կան 17:48 26 Հունիս 2022
- 23-ամյա տղան Ցեղասպանության թանգարանից ցած է նետվել. հեռախոսում հայտնաբերվել է հաղորդագրություն 17:26 26 Հունիս 2022
- Սոչիում ջրի վարարման հետեւանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են 17:02 26 Հունիս 2022
- Ստեփանակերտում խստացված ռեժիմով ծառայություն է անցկացվում․ ԱՀ ՆԳՆ 16:39 26 Հունիս 2022
- Արցախը թեկուզ վիրավոր, թեկուզ ո'չ Հայաստանի ուղիղ պատասխանատվության ներքո, բայց շարունակում է մնալ Հայաստանի վահանը. Պողոսյան 15:56 26 Հունիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
10:30 26 Հունիս 2022 Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ. Հրանտ Մելիք-Շահնազարյան Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, արձագանքելով Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ հայտարարությանը, գրում է. «Լավրովի՝ Բաքվում արված երեկվա հայտարարություններից մի կարևոր կետ, կարծես, դուրս է մնացել հասարակության ուշադրությունից։ Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների ու գործունեության մասին՝ վերջինս ասել է, որ դրանք բոլորն այլևս արդիական չեն, բացի վերջնական նպատակից։ «Իսկ վերջնական նպատակը հենց այն էր, որպեսզի ազատագրվեն Ղարաբաղը շրջապատող շրջանները և լուծվեն բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեության հարցերը»։ Համաձայնվեք՝ ստոր նպատակադրում է։ Եվ հարց է առաջանում, թե դա ու՞մ նպատակն էր՝ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրների, թե՞ նրանցից ոմանց։ Որովհետև միջնորդների հայտարարություններում մինչ այս նման նպատակ մենք երբեք չենք տեսել։ Ճիշտ հակառակը՝ նպատակը հայտնի սկզբունքների վրա հիմնված, հայկական և ադրբեջանական կողմերի համար ընդունելի խաղաղությունն էր։ Մի բան կարող եմ միայն վստահ ասել՝ Հայաստանը նման նպատակ չի ունեցել։ Եվ սա միանշանակ է։ Ինչպես նաև միանշանակ է այն, որ մեր աչքի առջև նոր հակահայկական նպատակներ են ձևավորվում ու կյանքի կոչվում։ Իսկ պաշտոնական Երևանը լուռ է։ Խոսելիս էլ, փաստորեն, հավանություն է տալիս Բաքվում մշակված օրակարգի դրույթներին։ Լավրովը երեկ հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգիստի մասին։ Տեսնենք, թե Նիկոլն ու Արարատը ինչ ծաղկեպսակ կուղարկեն սգո սրահ»։
-
23:34 25 Հունիս 2022 Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today Ի՞նչ «Վահագի գործի» մասին է խոսում Գագիկ Ջհանգիրյանը և ինչպե՞ս է ստացվել, որ նախապես է իմացել դրա մասին. yerevan.today
-
11:10 25 Հունիս 2022 Ուղիղ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում
Տնտեսություն
-
14:21 25 Հունիս 2022 Ագարակ քաղաքում վթարային ջրանջատում կլինի Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
-
10:06 25 Հունիս 2022 «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը «Փաստ». Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը
-
09:34 25 Հունիս 2022 «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին» «Փաստ». «ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին»
Հասարակություն
-
09:15 27 Հունիս 2022 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի ջրամատակարարումը
-
23:43 26 Հունիս 2022 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
22:45 26 Հունիս 2022 Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջեւ է կանգնած. Չավուշօղլու