02:18:09 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքերի կեսից ավելին կարծում է, որ Էրդողանի կուսակցությունը պարտվելու է առաջիկա ընտրություններում

    00:57 14 Հոկտեմբեր 2021

    Թուրքերի կեսից ավելին՝ 54 տոկոսը, կարծում է, որ Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը պարտվելու է առաջիկա ընտրություններում՝ ըստ MetroPoll-ի հարցման։

    Հարցվածների 38 տոկոսը հայտարարել է, որ ԱԶԿ-ն կվերընտրվի։ ԱԶԿ-ն 2018 թվականի համընդհանուր ընտրություններում հավաքել է ձայների 43 տոկոսը:

    Էրդողանին հանրային աջակցությունը նվազում է վատ տնտեսական գործունեության, ֆինանսական վատ կառավարման մասին պնդումների, COVID-19 համաճարակի դեմ պայքարի ձախողումների, անտառային հրդեհների եւ ջրհեղեղների նկատմամբ իր կառավարության արձագանքի եւ ավտորիտարիզմի աճի պատճառով:

     Ըստ MetroPoll-ի հարցման՝ 2018 թվականի հունիսի 24-ի ընդհանուր ընտրություններին ԱԶԿ-ի օգտին քվեարկած քաղաքացիների 66 տոկոսը հայտարարել է, որ կուսակցությունը կվերընտրվի:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ